ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Հայտնի քսաներեքը

    Հայտնի քսաներեքը

    01.11.2013| 12:28
    ՖԻՖԱ-ն հրապարակել է «Ոսկե գնդակին» (2012-2013 թթ. մրցաշրջան) հավակնող ֆուտբոլիստների ցուցակը: Քսաներեք մարզիկ ներառող ցուցակում են Գարեթ Բեյլը (ՈՒելս), Լուիս Սուարեսն ու Էդինսոն Կավանին (ՈՒրուգվայ), Ռադամել Ֆալկաոն (Կոլումբիա), Էդեն Ազարը (Բելգիա), Զլատան Իբրահիմովիչը (Շվեդիա), Անդրես Ինիեստան, Չավին (Իսպանիա), Ֆիլիպ Լամը, Բաստիան Շվայնշտայգերը, Մեսութ Օզիլը, Մանուել Նոյերը (Գերմանիա), Ռոբերտ Լևանդովսկին (Լեհաստան), Լիոնել Մեսին (Արգենտինա), Տիագո Սիլվան, Նեյմարը (Բրազիլիա), Անդրեա Պիռլոն (Իտալիա), Ֆրանկ Ռիբերին (Ֆրանսիա), Ռոբին վան Պերսին, Արիեն Ռոբենը (Հոլանդիա), Քրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա), Յայա Տուրեն (Կոտ դ’Իվուար):
  • Շապիկի տակ եղած շապիկը

    Շապիկի տակ եղած շապիկը

    01.11.2013| 12:26
    Ի՜նչ մի հեծանիվ հորինած կլինենք` ասելով, որ մեր երկրի իրականությունը զավեշտի պակասախտությունից չի տառապում: Անկախ ներկայացրած ոլորտից: Սա հարկավ վատ է: Շատ ավելի վատ է, երբ այն նվազման միտումներ չի դրսևորում: Սակայն շատ ավելի սարսափելի է, երբ եղածին գալիս են ավելանալու նորերը: Հասկանալի է` ներքին վարժվածությամբ դրանք շատ ավելի տանելի կլինեին, եթե լինեին անգիտակցաբար, բայց երբ արվում են հստակ դիտավորությամբ, սա արդեն, կներեք, ուրիշ բանի է նմանվում:
  • Հեքիաթ արջի և  բորենու մասին

    Հեքիաթ արջի և բորենու մասին

    01.11.2013| 12:00
    Ճամփաբաժնում խրտվիլակն է, մի թևը` դեպի Հյուսիս, մյուսը` Արևմուտք։ Վախն է պատել խրտվիլակին, զի գլխի վերև Մասիսն է ահեղ, հանց պրկված մի աղեղ։ Անձամբ հակված եմ դեպի Հյուսիս, դեպի ռուսական շեկլիկ արջի փարթամ գիրկը։ Ինչո՞ւ, մի՞թե հասկանալի չէ. երբ արջի գրկին այլընտրանք է արևմտյան բորենու ճահճահոտ մահիճը, բնականաբար, յուրաքանչյուր բանական մարդ պիտի ընտրի Հյուսիսը, եթե, անշուշտ, նրա կենսաբանական հակումները շեղված չեն բնական հունից։ Մի խոսքով, խոզաճարպը նախընտրելի է լիկյորից։ (Բայց ի՜նչ ինքնաբավ են զուգորդվում ձյունասառը խոզաճարպն ու ոսկեծփանք օղին ծիրանի, սակայն առկա է փորլուծի վտանգը, բա՜...)։
  • Առաջին բազմաձայն  պատարագի պրեմիերան

    Առաջին բազմաձայն պատարագի պրեմիերան

    01.11.2013| 11:58
    Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Քրիստափոր Կարա-Մուրզայի հայկական առաջին բազմաձայն պատարագի պրեմիերան` պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ: Այս պատարագի ձեռագրերը համարվում էին կորսված, սակայն մեր հայրենակից, նյույորքաբնակ երաժշտագետ Գրիգոր Փիթեջյանի շնորհիվ գտնվել են Ռ. Մելիքյանի ձեռագրերի պահոցում, Լիմոնջյանական նոտագրությամբ: Իր ժամանակին Կարա-Մուրզայի քառաձայն պատարագը հանդիպել է պահպանողական եկեղեցականների դժգոհությանը, և Կարա-Մուրզային հեռացրել են իր պաշտոնից:
  • «Զովունեցին փնտրում-գտնում է աշխատանք, փորձելով ամուր կանգնել իր հայրենի հողին»

    «Զովունեցին փնտրում-գտնում է աշխատանք, փորձելով ամուր կանգնել իր հայրենի հողին»

    01.11.2013| 11:55
    Երևանի քաղաքապետարանի 36Ա համարի երթուղային ավտոբուսը, որն ավելի քան տասը տարի սպասարկում էր Կոտայքի մարզի Զովունի համայնքին, արդեն երկու ամսից ավելի է, ինչ հանվել է երթուղուց: Նշված բնակավայրը Երևանին կապող միակ ավտոբուսի ծառայությունից զրկված բնակչությունը (շուրջ 8000 մարդ), որի կեսից ավելին աշխատում կամ ուսանում է մայրաքաղաքում, ժամանակին տեղ հասնելու համար ստիպված վեր է կենում ծեգին` ոտքով կամ պատահական տրանսպորտով մի կերպ տեղ հասնելու: Միակ ուղևորահավաքը գյուղի մայրուղիով անցնող «Երևան-Եղվարդ» 74 համարի միկրոավտոբուսն է, որը միշտ ծանրաբեռնված լինելով՝ չի հասցնում սպասարկել նաև վերջիններիս:
  • «Որքան կարողանանք մնալ ինքներս մեզ նման ու չխառնվենք, չձուլվենք  գլոբալիզացիայի հոսանքներին, այդքան հետաքրքիր կլինենք աշխարհին»

    «Որքան կարողանանք մնալ ինքներս մեզ նման ու չխառնվենք, չձուլվենք գլոբալիզացիայի հոսանքներին, այդքան հետաքրքիր կլինենք աշխարհին»

    01.11.2013| 11:50
    «Իրատես de facto»-ի հյուրն է դերասանուհի, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր ԱՆՆԱ ԿՈՆԴՈՆ (Աննա Աչդյանը), ով վերջերս Հայաստանում էր` զբաղված իր երկրորդ լիամետրաժ ֆիլմի նկարահանման աշխատանքներով: Մենք հանդիպել և զրուցել ենք նրա հետ ինչպես սպասվող ֆիլմի, այնպես էլ արդեն կինոյում նրա կատարած այլ գործերի մասին: Հպանցիկ անդրադարձել ենք նաև իր տոհմածառին. նա Տիգրան և Արաքս Մանսուրյանների քրոջ դուստրն է, ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում:
  • «Ռադիո Այգը» փարոս է  ունկնդրի համար»

    «Ռադիո Այգը» փարոս է ունկնդրի համար»

    01.11.2013| 11:45
    Դեռևս Երևանում առիթ էի ունեցել ծանոթանալու հալեպահայ Շաքե Մանգասարյանի հետ, ով, ինչպես հետո պարզվեց, Դուբայում գործող «Ռադիո Այգ» օնլայն ռադիոկայանի հիմնադիր տնօրենն է: Նա ռադիոկայանի համար հայ կատարողների ձայնասկավառակներ էր գնում: «Ռադիո Այգը» ողջ օրվա ընթացքում, բացի հաղորդաշարերից, նաև տարբեր երաժշտական ճաշակ ունեցող ունկնդիրներին ներկայացնում է հայ և օտարերկրացի կատարողներին: Ինչպես մեր ծանոթության ժամանակ տիկին Շաքեն վստահեցրեց, ռադիոկայանի ձայնադարանը պարբերաբար նորացվում է:
  • «Հլը կտեսնեք,  թե իմ էրեխեքն ինչ են անելու»

    «Հլը կտեսնեք, թե իմ էրեխեքն ինչ են անելու»

    01.11.2013| 11:42
    -Շուշա՛ն, «Հայաստանի ձայնը» ահագին հետաքրքիր նախագիծ է, սակայն շատ դեպքերում ծանր նստվածք է մնում այն առումով, որ բավականին տաղանդավոր կատարումներ ըստ արժանվույն չեն գնահատվում: Այնպիսի տպավորություն է, որ լիմիտը խեղդում է: -Չէ, բայց գիտեք, իրոք լիմիտ կա. ինձ համար չորս հոգի այդպես էլ մնացին երազանք, որ էդ չորս հոգին էլ լինեին, ես շատ ուժեղ թիմ կունենայի: Մենք կարող ենք սահմանափակ թվով երգիչներ ընտրել:
  • Ինչո՞ւ են լռում Ռուսաստանի և  Հայաստանի իշխանությունները

    Ինչո՞ւ են լռում Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունները

    01.11.2013| 11:28
    Հայաստանում, փաստորեն, բոլորն են նկատել, թե ինչպես Ռուսաստանի Առաջին հեռուստաալիքի հաղորդավար, ադրբեջանուհի Իրադա Զեյնալովան իր վրա վերցրեց մի գործառույթ, որը, մեղմ ասած, բնորոշ չէ լրատվամիջոցի աշխատակցին, և, այսպես ասած, «դատավճիռ կայացրեց» Հայաստանի հանդեպ. մեր հանրապետությունը Մաքսային միության երես չի տեսնի, քանի որ, բա չես ասի, լուրջ պատճառ կա, և դա Ադրբեջանի հետ չլուծված տարածքային հարցն է՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ։
  • «Ռոման» դարձավ ռեկորդի հեղինակ

    «Ռոման» դարձավ ռեկորդի հեղինակ

    01.11.2013| 11:22
    Տասներորդ տուրում «Ռոման» տարավ իր տասներորդ անընդմեջ հաղթանակը` դրանով իսկ Իտալիայի առաջնության պատմության մեջ սահմանելով անպարտ խաղերի շարքերի նոր ռեկորդ: